Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Շիրակի և Վայոց ձորի մարզերի 14 համայնքներում այսօր առավոտից սկսվել են տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունները:
Թուրքիան և Աֆղանստանը ռազմավարական համագործակցության համաձայնագիր են կնքել, որը ներառում է համագործակցությունն անվտանգության, առևտրի և ներդրումների ոլորտներում:
ՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ իր երկիրը այս ձմեռ Ռուսաստանից գազ կստանա: ՈՒկրաինական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում Պորոշենկոն նշել է, որ առայժմ գազի գնի շուրջ պայմանավորվածություն ձեռք չի բերվել:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան) և Պիեր Անդրիոն (Ֆրանսիա) այս շաբաթ ժամանել էին տարածաշրջան՝ երկրների ղեկավարների հետ հանդիպելու և մասնակցելու հայ-ադրբեջանական սահմանի ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելությանը:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, ՀՀ քաղաքաշինության նախարարությունը, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը հոկտեմբերի 17-18-ը Ծաղկաձորում անցկացրին «Սերունդների երկխոսություն» խորագրով ճարտարապետների ուսանողական համաժողովը։
Հոկտեմբերի 17-25-ը Հայաստանի Հանրապետության և Հայաստանի Կարս նահանգի տարածքում (ներկայիս Թուրքիա) անցկացվում է երրորդ հայ-ռուսական գիտազբոսաշրջային գիտարշավը:
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Պիեռ Անդիոյին (Ֆրանսիա), ԱՄՆ-ի համանախագահի օգնական Դևիդ Սալվոյին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը թուղթ ու գրիչով փորձել է բացատրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին Ուկրաինայի հետ գազային վեճի շուրջ ռուսական դիրքորոշումը՝ հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Օրեր առաջ Հայաստան ներմուծվեց Ադրբեջանից ուղարկված բենզինի առաջին խմբաքանակը: Ընդ որում, հայտարարվեց, որ ներմուծվել է բարձրակարգ՝ АИ95 տեսակի բենզին:
Անդրադառնանք այս տնտեսական ակցիային առանց աշխարհաքաղաքական չափման՝ չոր թվերով ու փաստերով:
Ադրբեջանում գործում է դեռևս 1976-ին շահագործման հանձնված Բաքվի Հ. Ալիևի անվան նավթավերամշակման գործարանը, որը պարբերաբար, գրեթե երկու տարին մեկ անգամ, կանգնեցվում է վերանորոգման նպատակով...